Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը հունիսի 18-ին Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ կլինի ԱՄՆ աջակցությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերը և երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930