ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն հունիսի 20-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:
Համացանցում վերջին մի քանի ժամերի ընթացքում ֆեյսբուքյան օգտատերերն ակտիվորեն լուրեր են տարածում ու քննարկում են, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։
Հունիսի 17-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ:
Երեկ երեկոյան Ապարանում կրակոցներ էին հնչել: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակել են երիտասարդների վրա: Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայոնթւյան հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ի պատասխան հարցին, թե այս միջադեպը քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա՝ Վիգեն Հակոբյանը նախ արձանագրեց. «Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չի վերահսկում իրավիճակը երկրում. երկրում իրոք կա քաղաքական ճգնաժամ, որը նաև աշխարհում են տեսնում բոլորը: Հայտարարություններով են հանդես գալիս՝ և՛ ԱՄՆ Պետդեպը, և՛ ՌԴ ԱԳՆ-ն, վերջերս՝ նաև Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ուղղակիորեն ակնարկեց դրա մասին՝ հայտարելով, թե մենք գիտենք՝ ինչ է կատարվում Հայաստանում»:
Լոռու մարզի դատախազությունում կատարված դիտարկումները փաստում են, որ մարզի տարածքում նմանատիպ հանցավոր գործողությունների դեպքեր արձանագրվել են նաև դրանից հետո:
Իրաքի առողջապահության նախարարությունը խոլերայի բռնկում է գրանցել Սուլեյմանիա նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիսում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Rudaw հեռուստաալիքը, ասել է գերատեսչության ներկայացուցիչ Սեյֆ ալ Բադարը։
«Ես հենց հիմա արդեն օգնականիս տվել եմ գրության օրինակը, որ տան Դատական դեպարտամենտին՝ Վարդազարյանին ուղարկելու համար: Խնդրել եմ տրամադրել ձայնագրության ամբողջական օրինակը: Երբ որ ձայնագրության ամբողջական օրինակը կլինի, այդ դեպքում արդեն կամ մենք՝ նախաձեռնող խմբով, կամ Խորհուրդը իր դիրքորոշումը կունենա: Մինչ այդ որևէ ավել մեկնաբանություն, քան ասացի հիմա, տալ չեմ կարող»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Հունիսի 20-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել:
Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ.
Մինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։
Ժնևի էկումենիկ կենտրոնում հունիսի 15-18-ը տեղի Է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը 2018 թվականից հետո։ Հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր:
Շուտով Ռուսաստանում լույս է տեսնելու Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (МГИМО) Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը։
2011 թվականից իրականացվում է Billboard Icon Award մրցանակաբաշխությունը, որը 2021թ. պայմանագիր է կնքել Լաս Վեգաս միջազգային լրատվամիջոցների ասոցիացիայի հետ և համատեղ իրականացնում է Diamond Award ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-22-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը։
Մարին Լը Պենը, որը մինչեւ 2022 թվականի նախագահական ընտրությունները գլխավորում էր «Ազգային միավորում» կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալու այդ պաշտոնին եւ իրեն կնվիրի կուսակցության խորհրդարանական խմբի կառավարմանը:
Բարձրագույն դատախան խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով։
Եվ դարձյալ` ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա` խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում… Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են:
Վերջին 2 ամսում դոլարի գինն իջել է ավելի քան 15 տոկոսով։ Մարտի վերջի-ապրիլի սկզբի համեմատ՝ դոլարն էժանացել է մոտ 60 դրամով։ Ազգային արժույթի՝ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման դեպքում նվազել է նաև դրամի գնողունակությունը։
Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Իր ու Գագիկ Ջհանգիրյանի՝ 1.5 տարի առաջվա սկանդալային ձայնագրության՝ 14 րոպեանոց հատվածի հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Մոսկվան կշարունակի հասնել այն բանին, որպեսզի Անկարան հրաժարվի Սիրիայի հյուսիսում գործողությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Էս մարդկանց որոշումը կայացված է, մի թարսվի, ընկերական. Գագիկ Ջհանգիրյանը՝ Ռուբեն Վարդազարյանին
Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:
Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել է «Ուրարտու»։
ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերականագնման շուրջ բանացություններում չլուծված մնացած խնդիրները չեն սպառվում մեկ հարցով: Այդ մասին հայտարարել է Իրանի ատաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: