Ռուսաստանի Դաշնությունում լույս կտեսնի Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը
Շուտով Ռուսաստանում լույս է տեսնելու Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (МГИМО) Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը։
Գրքում հեղինակն անդրադարձ է կատարել համաշխարհային քաղաքական զարգացումներին՝ կանխատեսելով, որ ժամանակակից հասարակություններն ընտրում են սյուժեներ, այլ ոչ թե ղեկավարներ:
Գրքում Վիկտոր Սողոմոնյանը քննարկում է ժամանակակից հասարակության էկրանավորման քաղաքական տեսանկյունը, վերլուծում է հայտնի քաղաքական գործիչների նախընտրական արշավների ընթացքը և առաջարկում է անսպասելի հայացք քաղաքականությանը որպես սյուժե:
Գիրքը գրվել է 13 երկրների օրինակով՝ Մեքսիկա, Արգենտինա, ԱՄՆ, Ֆրանսիա Հայաստան, Ուկրաինա, Հունգարիա և այլն։
Սողոմոնյանի գնահատմամբ՝ առաջիկայում համաշխարհային առաջնորդներ կդառնան ոչ թե տաղանդավոր քաղաքական գործիչները, այլ տաղանդավոր արտիստները:
Մանրամասները՝ տեսանյութում։