ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում խնդիրները չեն հանգում մեկ հարցի. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերականագնման շուրջ բանացություններում չլուծված մնացած խնդիրները չեն սպառվում մեկ հարցով: Այդ մասին հայտարարել է Իրանի ատաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Այն, ինչ մնում է չլուծված մեր եւ ԱՄՆ-ի միջեւ, բնավ չի սպառվում մեկ թեմայով,- հայտարարել է նա:- Կողմերից ոմանք ձգտում են թաքցնել մյուս հակասությունները եւ շեշտը դնել սոսկ մեկ հարցի վրա»: Ավելի վաղ մի շարք արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել են տեղեկատվություն, թե Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար հրաժարվելու իր հիմնական պահանջներից մեկից. Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) բացառումից Վաշինգտոնի կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:
Մայիսի 25-ին Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հայտարարել է, որ Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթների լիովին կատարման վերադառնալու շուրջ բանակցությունների ձախողման հավանականությունը ներկայումս ավելի բարձր է, քան այդ երկխոսությունում հաջողության հասնելու հնարավորությունը: Ըստ որում հունիսի 8-ին Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել գործարքի վերականգնման շուրջ առաջարկությունների նոր փաթեթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: