Բաժիններ՝

Արման Հովհաննիսյանը՝ Diamond Award-ի հաղթող

2011 թվականից իրականացվում է Billboard Icon Award  մրցանակաբաշխությունը, որը 2021թ. պայմանագիր է կնքել Լաս Վեգաս միջազգային լրատվամիջոցների ասոցիացիայի հետ և համատեղ իրականացնում է Diamond Award ամենամյա մրցանակաբաշխությունը:

2022 թվականը եղավ բեկումնային, քանի որ այս տարի առաջին անգամ նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը նոմինացված էր նաև հայազգի երգիչ Արման Հովհաննիսյանը, ով ներկայացված էր «Տարվա լավագույն միջազգային վոկալ» անվանակարգում: Արման Հովհաննիսյանը հաղթող ճանաչվեց հեղինակավոր մրցույթում: Մրցանակն ընդունեց նրա պրոդյուսեր Լուսինե Փիրոյանը:

«Քանի որ Արմանն այս պահին համերգների է և երկրում չէ, այդ իսկ պատճառով մրցանակը վերցնելու մեծ պատասխանատվությունը կրեցի ես: Արմանի և իմ անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես՝ Զվալլային, ով հանդիսանում է այս ամենի նախագահը: Շատ հուզումնալից  է հատկապես այն պահը, երբ դու մասնակցում ես մի մրցանակաբաշխության, որտեղ նոմինացված են աշխարհահռչակ դեմքեր Խուլիո Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Լուիս Միգելը և այլ սիրված  դեմքեր: Դու հասկանում ես, որ երազանքներն իսկապես կատարվում են»,- ասաց Լուսինե Փիրոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս