«Չեմ մեկնաբանում». Արթուր Ղազինյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

Համացանցում վերջին մի քանի ժամերի ընթացքում  ֆեյսբուքյան օգտատերերն ակտիվորեն լուրեր են տարածում ու քննարկում են, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։

168.am-ը Արթուր Ղազինյանից հետաքրքրվեց, թե արդյոք վա՞յր է դնելու մանդատը, եթե այո, ապա ո՞րն է դրդապատճառը։

Մեր հարցերին Արթուր Ղազինյանը կարճ պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»։

Նշենք, որ Արթուր Ղազինյանը 2019 թվականից «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն է, 2020 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930