Բաժիններ՝

Վահան Բիչախչյանը հանդիպել է «Ուրարտու»-ի ակադեմիայի սաներին

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել է «Ուրարտու»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը ջերմ ընդունելության է արժանացել, «Ուրարտու-2-07» թիմի հետ համատեղ մարզում անցկացրել, այնուհետև կիսվել իր փորձով ու պատասխանել երիտասարդ ֆուտբոլիստների հարցերին։

Ավելի վաղ այս ակադեմիայում երիտասարդ ֆուտբոլիստների հետ հանդիպել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս