«Ներկայումս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման փուլում է գտնվում, քանի որ հսկող դատախազի կողմից նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է կալանքի նիստին ներկա գտնվելու հարցով, քանի որ դատավորին բացատրություններ ներկայացնելու ցանկություն ունի, այդ թվում՝ խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ:
CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին՝ մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց ուղեվարձը թանկացել է, և, ինչպես բնակիչներն են պնդում, 50-100 տոկոսով:
2004 թվականին մի քանի նվիրյալ անձանց որոնումների արդյունքում գտնվեցին «Բանվորի արձանի» հատվածները, իսկ տարիներ անց՝ 2011 թվականին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ «Բանվորի» կերպարը դուրս բերվեց մոռացությունից՝ «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցվեց ամբողջ հասակով արձանի պաստառը։
Այսօր Արցախի ապագան կախված է նրանից, թե աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում Հայաստանի իշխանությունն իրեն ինչպե՞ս կպահի, ուստի, հիմա խնդրահարույց է այն, որ ընդամենը իր իշխանության պահպանման մասին մտածող Փաշինյանի իշխանությունը Հայաստանի և Արցախի անվտանգության համար շատ կարճ ժամանակահատվածի կտրվածքով է կարողանում ինչ-որ բան անել, մինչդեռ, մենք կարիքն ունենք երկարաժամկետ ռազմավարությունների։
ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախագահ է 2014 թվականից, ծրագրում է կրկին առաջադրվել 2023 թվականին: Նախկինում նա վարչապետ է եղել 2003-2014 թվականներին։ Մինչ այդ նա 1994 թվականին ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ՝ որպես իսլամիստական «Բարեկեցություն» կուսակցության թեկնածու:
Ռուսաստանից անմշակ նավթի գնումների՝ Եվրամիության արգելքը կսկսի գործել կես տարի անց պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո, նավթամթերքների արգելքն՝ ութ ամիս անց: Դա հավաստել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Սրբիչներն ու պայուսակները կարել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում, որը հիմնել են Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը» գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը:
Սիրիայում ինչ անում է Էրդողանը, հասկանալի է, ինքը Սիրիայի քրդերին հեռացնում է իր սահմաններից ու փորձում է արաբներ տեղափոխել այնտեղ: Ով էլ գա Էրդողանի փոխարեն, այդ քաղաքականությունը շարունակելու է:
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։ «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ պատգամավորների և ԱԺ աշխատակազմի նոր գործուղումների որոշումներ։
Պատգամավորի խոսքով, պետք չէր շեշտել, որ ՀՀ կառավարությունն Արցախին օգնում է Հայաստանի ժողովրդի վճարած հարկերի հաշվին, քանի որ «սիրտը ոտքին չի հանդիմանում ու չի ասում, որ այդ ես եմ արյուն մղում դեպի քեզ: Մենք մեզ պետք է դիտարկենք՝ որպես մեկ ամբողջություն»:
Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի օգոստոսին Սոչիում, հետաձգվել է: Այն նախատեսվում է անցկացնել 2023-ին:
Դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ ենք հայտնել: Դատական նիստը սկսվեց 15:15-ին, և ըստ էության դեռ չենք սկսել Տիգրան Խաչատրյանի ձերբակալության իրավաչափության և կալանքի միջնորդության քննությունը: Դատավորն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Թող Էրդողանն ու Ալիևը վախենան, որովհետև Հայաստանում իշխանության է գալու հայ ժողովուրդը. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ն առաջարկել է, որպեսզի փողոցային պայքարում դադար վերցնեն, քանի որ այդ պայքարն արդեն որոշակի արդյունք է տվել։
Կենտոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) հյուսիս – արեւմուտքում սպանել են «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության տեղացի աշխատակցին: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով ԿԱՀ-ում կազմակերպության ղեկավար Ռոման Բրիին:
ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողներին հավաստիացրել է` 8.5 տոկոս գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համաշխարհային գնաճի համատեքստում:
Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ-ում բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը դիմեց իր փորձված պրիոմին՝ աննախադեպ ցուցանիշների հրապարակմանը, ոստիկանությունում ծախսերի մասին ինչ-ինչ հիմնավորումներով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ ներկայացրեց պետական եկամուտների և միջոցների արդյունավետ ծախսման դրվագով վերահսկողության արդյունքները:
Հրանտ Թոխատյանն ու երեխաները Ֆրանսիայի հրապարակում հեքիաթներ են պատմում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:
Մանուկների և նրանց ծնողների երթը՝ Ֆրանսիայի հրապարակից. ՈՒՂԻՂ:
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն:
Մայիսի 31-ին սոցիալական ցանցերում տարածվեցին Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշխարհագրության դասաժամին արված լուսանկարները, որտեղ պատկերված է, թե ինչպես են աշակերտները ներկայացնում տարբեր երկրների մշակույթն ու որոշակի տեղեկություն՝ ազգային սովորույթների, խոհանոցի վերաբերյալ: Այդ երկրների թվում են եղել նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչն արժանացել է հասարակության քննադատությանը: