Հունիսի 1-ին Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում:
Ճակատագրական սխալ են գործել բոլոր նրանք, ովքեր իրենց երեխաների ու թոռնիկների ապագան վստահել են դավադիր Նիկոլին: Երեխաները մեղավոր չեն, որ իրենց ապագան վտանգել են մեծերը:
ՆԱՏՕ-ի երկրները մտնում են Ասիա՝ լարվածության կետեր ստեղծելով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը կրկին հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։
Արեւմուտքի փորձերը պառակտելու ռուս-չինական կապերը դատապարտված են ձախողման, գտնում է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Իգոր Մորգուլովը: «Ակնհայտ է, որ ռուս-չինական հարաբերությունների պառակտման գիծն անկասկած դատապարտված է ձախողման»,- հունիսի 1-ին ասել է նա «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի ընթացքում։
Հունիսի 1-ին, ժամը 10։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:
Մայիսի 31–ին կյանքից հեռացել է նկարիչ Ջանիկ Համազասպի Գասպարյանը։ Նա ծնվել էր 1927թ․, մարտի 2–ին։
Ուկրանիայուն Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Կապիտուլյանտ Նիկոլի արձանի գլուխը Վանաձորի Հայքի հրապարակում է»։
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։
«Ինքս նման տեղեկություններ չեմ լսել։ Վերջին 4-5 օրերի ընթացքում թշնամին իրեն հանգիստ է պահում, կրակոցներ չկան։ Մայիսի 28-ին կրակոցների հետևանքով, երբ ունեցանք վիրավոր, դրանից հետո իրեն հանգիստ է պահում։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել էին հիվանդանոց, բայց, ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել, այդ կրակոցները մեր դիրքային հատվածում էր եղել»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։
Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք է ապահովվի ռազմական դաշինքների ուժեղացմամբ:
Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Կասպյան նավթի և գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։
Փորձում են մարդկանց համոզել, որ սկսել են ավելի լավ ապրել
Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կրկին պարգևավճար են ստացել։
Հունիսի 1-ից Իտալիան չեղարկում է զբոսաշրջիկների համար Covid-ի հետ կապված մուտքի բոլոր սահմանափակումները։
Հայաստանում գործում է 5 պետական մանկատուն, որտեղ ապրում է ծնողական խնամքից զրկված 591 երեխա: Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, երեխաների օրը տոն դարձնելու և հատուկ հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, բարերար Կարեն Վարդանյանը ավտոմեքենաներ, անհրաժեշտ գույք, կենցաղային տեխնիկա, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված սայլակներ և հատուկ աթոռներ է նվիրել մանկատներին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն թույլ տալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ամերիկյան վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատում է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով և մեր փոքրիկ քաղաքացիների հանդեպ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև ամբողջ հասարկության կողմից:
Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն:
Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: