Ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ ակցիաների 352 մասնակից

Այսօր ժամը 8։00-ից վերսկսված անհնազանդության ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաքի երթևեկությունը: Ոստիկաննական մեծաթիվ ուժեր պարբերաբար բերման էին ենթարկում խաղաղ ակցիաների մասնակիցներին:

Ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ ակցիաների 352 մասնակից. այս մասին 168.am-ի հետ զրույցում  փոխանցեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ բերման ենթարկվածների թիվը ժամը 9:30–ի դրությամբ 73 էր, իսկ ժամը 10:45–ի դրությամբ՝ 277:

Հիշեցնենք նաև, որ ոստիկանությունը երեկ ռեկորդ էր սահմանել բաժիններ բերման ենթարկվածների թվով. մինչև կեսօր բերման էր ենթարկվել 414 քաղաքացի։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031