Ժամը 10:45-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիայի 277 մասնակից․ ոստիկանություն

Վաղ առավոտից վերսկսած անհնազանդության ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ: Ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ ժամը 10:45-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 277 է:

Հիշեցնենք՝ 9:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 73 էր:

Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարվել էր, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։

Երեկվա ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 417 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031