Կոչ՝ Արցախի իշխանությանը. մի՛ վախեցեք Փաշինյանից, եկե՛ք այստեղ պահանջեք նրա հեռացումը. Զոհրաբյան:
Մի քանի օր՝ անձրև կլինի, ձյուն կլինի, ոչնչից չենք վախենում, կանգնում ենք. Արթուր Վանեցյան:
168.am-ի խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ:
Այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքին ընդառաջ ոստիկանական աննախադեպ ծավալի ուժեր են տեղակայված Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում: Քաղաքացիներից մեկը 168.am-ին տեսանյութ է տրամադրել, որից պարզ է դառնում, որ ոստիկանական գումարտակներ են կուտակված Բաղրամյան պողոտայում՝ մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի մոտ:
Քաղաքացիական բախումների դրդումներ մեր կողմից չեն լինելու. Վահրամ Բաղդասարյան:
#ՀԻՄԱ:Արթուր Վանեցյանը և համակիրները Ազատության հրապարակից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ`ՈւՂԻՂ
Դադարեցվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազամատակարարումը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ՝ ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնելով, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է:
«Ակնհայտ է, չէ՞, որ հեշտ բացվող սուտ է. տղերք, զանգում եք ՌԴ խաղաղապահ առաքելությանը և հարցնում՝ այսինչ օրերին ինչքա՞ն ավտոբուս է անցել և ինչքա՞ն մարդ է անցել: Դա էլ հո մեր ձեռք չէ՞: Պարզ է, չէ՞, որ սուտ է: Իշխանություն, որի պատճառով հայը չի կարողանում գնալ Արցախ, չգիտի՞՝ Արցախից քաղաքացիներ ավտոբուսով եկել են, թե ոչ: Նման անբարոյական սո՞ւտ»,-Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ՀՀԿ երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այս շարժումը չունի գեոպոլիտիկ տեր. Արմեն Աշոտյան:
Կամ կարող է այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ, ուր տեղադրված է հավաքական ՔՊ-ականների կարծիքն արցախցիների մասին: Երկրում իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի սցենարներով, իսկ Աստված մի արասցե, վատագույն սցենարների պատասխանատուների թվում կարող է լինել նաև գործող ՄԻՊ-ը՝ իր միակողմանի հայտարարություններով, պահի կարևորությունը չգիտակցելու կամ գիտակցաբար սրելու անհեռանկար քաղաքականությամբ:
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է անխոչընդոտ, որևէ փողոց փակ չէ:
#Հիմա. Բազմահազար քաղաքացիներ Ֆրանսիայի հրապարակում են. դիմավորում են մարզերից ժամանողներին. ՈՒՂԻՂ
Իրավիճակը՝ Ֆրանսիայի հրապարակում. այստեղ են փոխոստիկանապետն ու բարձրագույն սպայական կազմը:
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վախենալ պետք չէ, սա հայրենիքի համար կռիվ է. Էդգար Էլբակյան
Զինված խմբեր փնտրեք Նիկոլի շրջապատում. Իշխան Սաղաթելյան
ԱՄՆ դեսպանատունը վերջին չորս տարիներին է հասկացել, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է:
Լավ, բա «զիլինա-զիլինա», է… «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելո՞ւ, թե՞ Նիկոլին սատարելու քաղաքականության շրջանակներում Հայաստանում «democracy-democracy» խաղն ավարտվեց, այդ խաղի միջից «human rights» օպցիան ջնջվեց և հիմա խաղալու ենք «hypocrisy-hypocrisy»»։
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։
Բարոյականությունն, ինչպես նաեւ նամուսն ու աբուռն, անհատական հասկացություններ են ու յուրաքանչյուրն, ըստ իր խղճի, ունի իր ուրույն պատկերացումներն, իսկ Իրավունքը կոնկրետ նորմերի վրա է հիմնված։ Չեմ կարծում, որ իր անձնական տեսակետներն ու կարծիքը որեւէ մեկին հետաքրքիր է, դրա իրավունքը դեռ պետք է վաստակել։
Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել:
«Կարծում եմ, որ արվեստն ու քաղաքականությունը երբեք չպետք է կապված լինեն, արտիստները քաղաքականության հետ չպետք է կապ ունենան: Գուցե կառույցը ինչ-որ կերպ կարողանա կանգնել պետության կողքին, օգնի՝ պահպանելով մշակույթը, հայկականը առաջ տանելով, բայց նման բաներ ես չեմ հանդուրժում»:
Հարություն Մեսրոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջապես տեսնում եմ 1988-ի հայկական հայացքներ, որոնք իսպառ բացակայում էին 2018-ին»։
Իշխանությունից հեռացնել Արցախն ու 5000 զինվորի գլխատած, անհայտ կորածների ու գերիների գոյության մասին մոռացած, արտաքին աշխարհում մեր պետությունը ծիծաղի առարկայի վերածած, պետական բոլոր կառույցների գործունեությունը կազմալուծած եւ իրենով փոխարինած դահիճին.:
Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Միայն կատարյալ անտեղյակը, միամիտը, կամ տգետը կարող է հուսալ, որ թուրքը կարող է սահմանափակվել Արցախը, Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տաուշն ու Արարատի մարզը բռնազավթելով (բանավոր, կամ գրավոր), կամ Հայաստանը վիլայեթի վերածելով ու հայերին թլպատելով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:
#Հիմա. Դիմադրության շարժումը քայլերթով Սարդարապատից հասավ Երևան. ՈւՂԻՂ