 
                        «ՄԻՊ-ուհուն հորդորեք, եթե իր մոտակայքում անցնող կա, որ իր սահմանադրական կոնկրետ պարտականություններով զբաղվի»․ Ստեփան Դանիելյան
 
                                    Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով։
Բարոյականությունն, ինչպես նաեւ նամուսն ու աբուռն, անհատական հասկացություններ են ու յուրաքանչյուրն, ըստ իր խղճի, ունի իր ուրույն պատկերացումներն, իսկ Իրավունքը կոնկրետ նորմերի վրա է հիմնված։ Չեմ կարծում, որ իր անձնական տեսակետներն ու կարծիքը որեւէ մեկին հետաքրքիր է, դրա իրավունքը դեռ պետք է վաստակել։
ՄԻՊ-ուհուն հորդորեք, եթե իր մոտակայքում անցնող կա, որ իր սահմանադրական կոնկրետ պարտականություններով զբաղվի»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        