
Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայի հրապարակում. Ոստիկանության բարձրագույն սպայական կազմը տեղում է
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է անխոչընդոտ, որևէ փողոց փակ չէ:
Տարածքում կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնց բերել են ավտոբուսներով:
Նշենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի վերջին կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներն են տարվում, հավաքվում է բեմ:
168.am-ի տեսախցիկը Ֆրանսիայի հրապարակում ֆիքսել է նաև ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմին:
Մասնավորապես, այստեղ են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանն ու Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում