Պարո՛ն Մամիջանյան, դուք ամեն ինչ շատ ճիշտ եք մեկնաբանում. Տիգրան Խաչատրյան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը մարտի 24-ին Բրյուսելում լրագրողների առջեւ հավաստել է այն տեղեկատվությունը, որ իր երկիրը ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը պատրաստել է ուղեցույցներ ռուսերեն և անգլերեն Հայաստանում բնակություն հաստատելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակ ունեցող անձանց և բիզնեսների համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ հայտարարել է, թե Կիեւին անսահմանափակ ռազմական օգնություն է անհրաժեշտ։
«2018թ. իշխանափոխությունից հետո այդպես էլ չիմացանք, թե այդ ի՞նչ ոլորտներ էին, որտեղ արհեստական մենաշնորհներ կային, և դրանց մեղավորներն այդպես էլ չպատժվեցին: Փոխարենը, եթե նայենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետվությունները, վերլուծությունները, կտեսնենք, որ մեծ հաշվով, ապրանքային շուկաների մեծամասնությունում էական փոփոխություններ՝ խաղացողների թվի, մասնակիցների մասնաբաժինների առումով, տեղի չեն ունեցել»:
Բա եղա՞վ, նայի ոնց ֆռռացրեց. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին:
Ի՞նչ հիմքերով է 2021 թվականին ծախսվել հիմնադրամից հատկացված գումարները. Թադևոս Ավետիսյան։
Շուշիի շրջանի Եղցահող համայնքն Արցախի այն եզակի գյուղերից է, որտեղ գազ կա։ Հայաստանից Արցախ մտնող գազատարի այդ հատվածի վրա ադրբեջանցիները հասանելիություն չունեն։
Տարբեր պայմանագրերով «Հայաստան» հիմնադրամը կառավարությանն է փոխանցել 52 մլրդ 703 մլն դրամ. Տիգրան Խաչատրյան։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում:
Իրանը ռուսական կողմի հետ քննարկում է «Միր» վճարային համակարգի քարտը ճանաչելու հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները որակել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»։
Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է այն հարցին` պատրա՞ստ է հանդիպել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը խոսել է la Repubblica-ին տված հարցազրույցում։
«Հայաստան» հիմնադրամի միջոցների վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:
: Երթեւեկությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել հատկապես հետպատերազմյան շրջանում, քանի՞ անգամ ենք մատնանշել, որ չի՛ կարելի Ադրբեջանի հետ, այս իրավիճակում գնալ հարաբերություններ ճշտելու կամ առավել ևս կարգավորելու: Դա նշանակում է չհասկանալ քո հակառակորդի նպատակը, դա նշանակում է սեփական կամքով հայտնվել իր իսկ լարած թակարդի մեջ, դա նշանակում է քո երկրի ներքին ու արտաքին ազդեցության լծակները տալ թշնամու ձեռքը: Հիմա ումի՞ց ես նեղացած, Ադրբեջանի՞ց, որը ցանկանում է Թուրքիայի օգնությամբ, ամբողջովին կործանել Հայաստան պետությունը, թե՞ սեփական ընդդիմությունից, որը ցանկանում է փրկել քո կողմից ավիրված պետականության մնացորդները:
Մարտի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը մտադիր է Ուկրաինայի համար «ռազմական աջակցության նոր խոշոր փաթեթի մասին» հայտարարել ՆԱՏՕ-ի եւ G7-ի ղեկավարների՝ մարտի 24-ի հանդիպմանը: Այդ մասին հաղորդել է Դաունինգ Սթրիթը:
Մարտի 23-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
«Ուղիղ կապ չունե՞ն իրենք. գլուխ էին գովում, որ ուղիղ կապ ունեն Ալիևի հետ,- Արցախում առկա իրավիճակի մասին վարչապետի հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելեց,- Թող ուղիղ կապն իր կառուցողական գործընկերոջ վրա ազդի, թե՞ բանի տեղ չեն դնում արդեն: Արցախի մեծ մասը թուրքերը վերցրին արդեն՝ վե՞րջ: Սա հումանիտար կատաստրոֆա է»:
Խոսեցինք նաև ՀՀ ներքին քաղաքական օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության սրընթաց հետնահանջին, մարդու իրավունքների աղաղակող խախտմանը վերաբերող մի շարք դեպքերի և իրադարձությունների մասին:
Բելգիան պատրաստ է ավելացնելու պաշտպանական ծախսերն իր եւ ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների ընդլայնման համար: Մարհտ 24-ին այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Երեկ Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստվում է դեպի Եվրոպա մատակարարվող գազի գործարքներն իրականացնել ռուսական ռուբլով։ Սա կարող է Եվրոպայում և աշխարհում կտրուկ տնտեսական վերադասավորումների նախերգանք դառնալ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր ներկայացրեց, թե պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայից քանի մարդ է ժամանել Հայաստան:
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: