Բաժիններ՝

Վերին Լարսն այսօր. երթեւեկությունն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

: Երթեւեկությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Երթեւեկությունը փակ է ինտենսիվ ձնատեղումների, ցածր ջերմաստիճանի եւ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասում ձնահյուսերի վտանգի պատճառով, նշում են գերատեսչությունում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի տեղամասում ավտոտրանսպորտի երթեւեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով: Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը կոչ է անում բնակչությանը՝ տեղաշարժվել բացառապես սարքին ավտոտրանսպորտով եւ հետեւել ավտոմոբիլային ճանապարհների համար սահմանված ռեժիմներին: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս