Բելգիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հնարավորությունների համար ծախսերն ավելացնելու պատրաստակամության մասին
Բելգիան պատրաստ է ավելացնելու պաշտպանական ծախսերն իր եւ ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների ընդլայնման համար: Մարհտ 24-ին այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Բելգիան պատրաստ է ավելացնելու ռազմական ծախսերը՝ ՆԱՏՕ-ում իր պարտավորությունները կատարելու համար»,- ասել է նա: Դե Կրոոն կոչ է արել մեծացնելու ճնշումը ոչ միայն Ռուսաստանի վրա, նրան հարկադրելու համար դադարեցնելու գործողությունն Ուկրաինայում, այլեւ Չինաստանի վրա՝ նրան հարկադրելու համար խուսափելու Ռուսաստանի հետ մերձեցումից: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ 2021 թվականին Բելգիայի ռազմական ծախսերը կազմել են նրա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,12 տոկոսը: ՆԱՏՕ-ի ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում մտադիր են որոշում ընդունել դաշինքի պաշտպանության երկարաժամետ ուժեղացման մասին, ինչը կպահանջի նրա ռազմական ծախսերի նոր ավելացում:
2014 թվականին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պահանջով դաշինքի երկրներն ստանձնել են պարտավորություն մինչեւ 2024 թվականն իրենց ռազմական ծախսերը հասցնելու մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը, սակայն 2021-ին այդ նշագծին են հասել դաշինքի 30 պետություններից սոսկ 10-ը: ԱՄՆ-ը պնդում է, որ ավելացվեն ՆԱՏՕ-ի եվրոպական պետությունների ներդրումները նոր սպառազինությունների գնման հարցում, դաշինքի համար որոնց գլխավոր մատակարար է հանդես գալիս Միացյալ Նահանգների ռազմ-արդյունաբերական համալիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: