Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ,  այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստին հետազոտվում էին փաստաթղթերը:

Դատական նիստի ընթացքում դատախազի ելույթից հետո Սերժ Սարգսյանը նշել էր, որ գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է դատախազության ներկայացուցիչը:

Ի դեպ, այս գործով հունվարի 13-ի նիստի ժամանակ դատախազի ելույթն առանց միջադեպերի չանցավ: Նրա խոսքի ընթացքում հնչեցրած մտքերը հունից հանեցին ինչպես այդ գործով անցնող Բարսեղ Բեգլարյանին, այնպես էլ՝ պաշտպան Ամրամ Մակինյանին:

«Եթե դատախազը չդադարեցնի խեղաթյուրել փաստերը, մենք չենք կարողանա շարունակել նիստը»,- ասել էր նա:

Այսօրվա դատական նիստին նույնպես նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր: Ապացույցների հետազոտությունը սկսվեց այն կետից, ուր ավարտվել էր նախորդ դատական նիստը՝ 4-րդ հատոր, 113 էջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031