Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին և հայկական կողմի արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, սակայն այդ դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակել է Արցախին մատակարարող գազատարը:
Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցման խնդրին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններով փորձում է շեղել խաղաղության օրակարգից.
«Ադրբեջանն արդեն շուրջ 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»։
«Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության հետևանքով»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախում ստեղծված իրավիճակը չենք կարող ամբողջությամբ բարդել ռուսական կողմի վրա. Տիգրան Աբրահամյան:
Հարցերի չլուծումը կարող է բերել՝ Արցախի հայաթափման ու նոր պատերազմի. Տիգրան Աբրահամյան։
Արցախում ստեղծված հումանիտար աղետը,. նաև աղետ է անվտանգության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան:
Փաշինյանին ասել եմ՝ քո քայլերով երկիրը բերել հասցրել ես կապիտուլացիայի եզրին. Իշխան Սաղաթելյան:
Փակ հանդիպումից դուրս ենք եկել ու ասել՝ մեր մտահոգությունները կրկնապատկվել են. Իշխան Սաղաթելյան:
Հերթական անգամ ժողովրդի թիկունքում պատրաստում են նոր դավադրություն. Իշխան Սաղաթելյան:
Աշխատանքներ ենք տանում, որ համահայկական դիմադրությունը վերածվի համաժողովրդական ընդվզման. Իշխան Սաղաթելյան:
Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը անհաջող է մեկնարկել Էլիտ ռաունդում:
Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 401-ի:
Այս իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվանալ Արցախի հարցից. Իշխան Սաղաթելյան։
Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ, որոնցից 84 հազարից ավելին երեխաներ են, արդեն հատել են Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալուծյանը հաղորդել են արտակարգ ծառայություններում:
Իշխանությունները մերժեցին ընդունել թշնամու ագրեսիան Արցախի նկատմամբ. Իշխան Սաղաթելյան:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ։
Մարտի 23-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա ուղևորուհի Արմինե Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ճապոնիայի իշխանությունները Քսանի խմբի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր շքարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներարյալ նախագահող Ինդոնեզիայի հետ: Մենք մտադիր ենք ընդունել հարկավոր միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի […]
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը:
ՀԱԴՐՈՒԹ, քաղաք Արցախի Հանրապետությնում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։
Վրաստանն ստացել է (տարածաշրջանում առաջինը) կորոնավիրուսի բուժման համար «Պակսլովիդ» նոր դեղամիջոցի առաջին խմբաքանակը: Այդ մասին ասվում է այս երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Հայաստանի ձյուդոյի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:
Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
«Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված՝ Աֆղանստանի կառավարությունում կրթության նախարարությունը միջին եւ ավագ դասարանների աղջիկներին ագելել է դպրոցներ պարապմունքների հաճախել: Մարտի 23-ին այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը։