Բուլղարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը մարտի 24-ին Բրյուսելում լրագրողների առջեւ հավաստել է այն տեղեկատվությունը, որ իր երկիրը ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային։
«Բուլղարիան հնարավորինս ամեն ինչ անում է, որպեսզի պաշտպանի Ուկրաինային, բայց նրան առանց անմիջական ռազմական օգնությունն ցույց տալու»,- ասել է Պետկովը:
Վարչապետը հայտնել է, որ Բուլղաիայի տարածքում շարունակում է բուլղարական մարտական խմբի կազմավորումը, եւ դրան պատրաստ են միանալու 150 անգլիացի զինառայողներ, նաեւ բանակցություններ են ընթանում Իտալիայի հետ, իսկ ավելի վաղ ԱՄՆ-ը համաձայնվել է Բուլղարիա ուղարկել Stryker մարտական զրահապատ մեքենաների վաշտ:
«Բուլղաիայում կլինի ուժեղ մարտական խումբ՝ բուլղարական հրամանատարության նեքո»,- ընդգծել է վարչապետը: Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է որոշում ընդունել իր պաշտպանության խոշորագույն հզորացման մասին, որի առաջին քայլը կլինի դաշինքի չորս մարտական խմբերի տեղակայումը Բուլղաիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում:
Պատասխանելով հարցերին՝ Պետկովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գործում են, բայց, նրա խոսքով, դրանք պետք է լինեն ավելի անհամաչափ, վնաս հասցնող Ռուսաստանի պետությանը, այլ ոչ թե Եվրամիության երկրներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: