Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ինչպես նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ, այնպես էլ փակել սողանքներն արդեն գործող պատժամիջոցների ռեժիմում: Այդ մասին ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը:
Ի աջակցություն Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների Ուկրաինայի Գերագույն ռադայի աղաղակող գրառումը ցնցել է հայաստանյան հասարակությանը: Նախօրեի երեկոյան Ռադայի պաշտոնական թվիթերյան էջում Ադրբեջանին «ոգևորող» հավանության նշաններով լկտի գրառում էր տեղադրվել. «Ադրբեջանը առաջխաղացում է սկսում Արցախում»:
Ցանկացած իրավիճակ, որը բացասաբար է ազդում խաղաղ բնակիչների կյանքի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խիստ մտահոգիչ է։
«Ներքին Հանդում տարածքներ են գրավում, և մեր ՊՆ-ն արդարացնում է այդ ագրեսիան. սա խայտառակություն է»։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արցախում Ադրբեջանի գործողությունների, Հայաստանի իշխանությունների արձագանքի վերաբերյալ զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
Մեր ստորաբաժանումները Քարագլխի բարձունքին հասել են ավելի արագ, քան ադրբեջանական ստորաբաժանումները
Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է:
Մարտի 24-ին թշնամին իր հսկողության տակ է վերցրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից դիրքերը։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Պաշտպանության բանակը։
Թող իրա ընտանիքը խավիար ուտի, ժողովուրդը՝ սխտոր. ժողովուրդը չի հավատում Փաշինյանին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը մարտի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ:
Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է ռուս սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի հայտարարությունը։ Այս մասին գրում է ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալությունը:
Քարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգոթյան խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես հայտնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:
Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Փարուխից՝ գրելով․ «Նայե՛ք այս կադրերը։ Հենց այս պահին Փառուխում դիրքավորված ադրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ։
Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. ՈՒՂԻՂ
Արցախում գազատարի պայթյունից միայն 16 օր անց Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական գնահատական են տալիս ստեղծված հումանիտար աղետին: Այսօրվա վիճակը չի ձևավորվել մեկ օրում, և հնարավոր զարգացումների և ռիսկերի մասին զգուշացվել է շատ ավելի վաղ։
Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ՈւՂԻՂ։
168.am-ը կապ հաստատեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ՝ խնդրելով պարզաբանել Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան գրառումը և ներկայացնել Ուկրաինայի դիրքորոշումը:
Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։
Քարագլուխը իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, ԼՂՀ նախկին պատգամավոր Սլավիկ Առուշանյանը։
Ինչո՞վ եք չափում կյանքի որակը. իրականությունը շուռ տալ չի կարելի
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի տարածքից Ռուսաստան ժամանողների թիվը գերազանցել է 422 հազարը՝ մեկ օրում ավելանալով 20 հազարով: Մարտի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։
Մարտի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա-Նիզամի գյուղերի խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը և շրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 7-ամյա ուղևոր Ալեքս Գրիգորյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: