Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Ըստ նրա՝ է այս պահին ռուս խաղապահներն են բանակցում ադրբեջանական Զինված ուժերի հետ, իրենց դեռևս որևէ տեղեկություն չեն փոխանցել, սպասում են։ Փառուխի բնակիչներին տարհանելուց կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան։
Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման հարցը՝ տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակը չխորացնելու համար։ Այս մասին քիչ առաջ իր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անցած տարի մայիսին վերջին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։
Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ:
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է:
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է ոչ այնքան արագ, որքան ցանկալի կլիներ․ Զախարովա
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021թ. մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ։ Այս մասին հաղորդում է Դատախազությունը:
Այսօր ժամը 17։30–ի սահմաններում Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»,-ասված է հայտարարության մեջ:
Արարատի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու, հանրության բնորոշմամբ՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին այսօր էլ օգնության է հասել ՔՊ-ական պատգամավոր, հանրությանը հայտնի և հենց հանրության բնորոշած՝ Շիշ բռնողը, նույն ինքը՝ Հայկ Սարգսյանը։
Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարի պաշտոնում կմնա եւս մեկ տարի: Մարտի 24-ին այդ մասին հաղորդել է Նորվեգիայի TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տվյալները։ «TV-2-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ենս Ստոլտենբերգի լիազորությունները որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկ տարով կերկարաձգվեն»,- ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված նյութում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել երկու կողմերին հնարավորինս արագ լուծել մատակարարումները վերականգնելու հարցը։
Լուկիանովը գտնում է, որ իրավիճակը Ռուսաստանի համար չափազանց աննախադեպ ու վտանգավոր է, Ռուսաստանն իր դիրքերը պահպանելու համար մեծ աշխատանք ունի անելու թե՛ ներկայումս, թե՛ երկարաժամկետ հեռանկարում, որի դեմ լծվել է ողջ Արևմուտքը, ինչի ֆոնին ՌԴ-ի համար կարևոր է Չինաստանի դիրքավորումը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև ուղեցույց է հրապարակել իր կայքում՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ ոսկու հետ կապված գործարքները կարող են պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ իշխանությունների կողմից:
«Այս երկու օրվա մեջ պետք է պատրաստ լինեինք. Հուսով եմ, որ մեր իշխանությունները գիտեին, պատրաստ էին… չեմ կարող վստահ ասել, որովհետև եթե մենք հասկացել էինք, իրենք կհասկանային, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցների երկու օրվա պաշտոնական հայտարարությունները հենց դրա մասին էին, երբ ասում էին, թե Հայաստանը չի պահում պայմանավորվածությունները, լեգիտիմացնում էին այն, ինչ պետք է անեին այս երկու օրը, իրենք արեցին այսօր: Փառուխի ուղղությամբ եկել են՝ հատել են շփման գիծը, և ուզում են շարունակել ուղղությունը: Ռուս խաղաղապահները հիմա բանակցում են»,- նշեց նա:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն՝ ի հերքումն ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այն հաղորդագրության, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
«Մենաշնորհի դեմ պայքարն իրենց մենաշնորհը չէ. դա միշտ էլ եղել է: Այլ հարց է՝ ինչ արդյունավետությամբ և այլն, բայց մի բան էլ կարող ենք փաստել, որ այնպես չէ՝ այժմ մեր տնտեսությունում ամբողջովին լուծված են այդ մենաշնորհային խնդիրները»:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ Արցախից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են դեպի Քարագլուխ։
Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշում է, որ իրենց նպատակն է նպաստել երիտասարդ ֆուտբոլիստների աճին, որ հետագայում նրանք մրցունակ լինեն միջազգային ասպարեզում:
«Ես չեմ կարող հարցի պատասխանել, վիճակն արդեն լուրջ է, ես չեմ կարող այս ամենից կտրվել՝ հարցերի պատասխանել, ներողություն եմ խնդրում ձեզանից»,- կարճ ասաց Խրամորթի գյուղապետը և հեռախոսն անջատեց։
Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ տրվող բազմաթիվ խախտումներով, սակայն իրավապահ մարմինները, չգիտես՝ ինչու, աչք են փակում դրանց վրա։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Արցախից ստացված լուրերի ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ»։
Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակն օրեցօր սրվում է: Մեր տարածաշրջանը գլոբալ եռացող կաթսայից անմասն չի մնում, ավելին՝ այստեղ իրադարձությունները զարգանում են շատ ավելի արագ, այլ սցենարով, քան զարգացումներն ուկրաինական թատերաբեմում:
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հերքել է երկրի վարչապետի փոխվելու մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները։