Բաժիններ՝

Մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայից Հայաստան է ժամանել 4000 մարդ. Ավտոնոմով

ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր ներկայացրեց, թե պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայից քանի մարդ է ժամանել Հայաստան:

Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 4000 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունն Ուկրաինայի քաղաքացիներ են՝ ազգությամբ հայ:

«Այսինքն՝ նրանք ինքնուրույն լուծում են իրենց հարցերը, այլ քաղաքացիների հետ աշխատում է համայնքը, մենք ջանում ենք օգնել, հնարավորություններ կան այդ քաղաքացիներին անվճար հիմունքներով տեղավորել, երևանցիներից և այլ մարզերից մարդկանց կողմից մեզ գալիս են այդպիսի առաջարկներ, լուծում ենք հարցեր, աշխատանքի հետ կապված ավելի բարդ է, Հայաստանում առանց հայոց լեզվի իմացության գործ գտնելը պրակտիկորեն անհնար է»,- նշեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս