Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անսահմանափակ ռազմական օգնություն է խնդրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ հայտարարել է, թե Կիեւին անսահմանափակ ռազմական օգնություն է անհրաժեշտ։
Զելենսկին հավելել է, որ դաշինքը կարող էր Ուկրաինային տրամադրել իրենց բոլոր տանկերի ու ինքնաթիռների մեկ տոկոսը: Նա հիշեցրել է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռների ու տանկերի համար ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է դիմել ինչպես հատուցման, այնպես էլ անհատույց հիման վրա, սակայն ոչինչ չի ստացել:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար «ամենաահավորը» ներկա իրադրության մեջ այն է, որ օգնության խնդրանքին հստակ պատասխաններ չկան»:
Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ մարտի 24-ին տեղի ունեցող դաշինքի գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի լրացուցիչ ռազմական օգնությունն Ուկրաինային, ներառյալ սարքավորումը քիմիական եւ կենսաբանական զենքից պաշտպանվելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: