Բաժիններ՝

Երևանում զինված բախում է կանխվել. Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են բերման ենթարկվել

Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ըստ տեղեկության՝ նրանք զինված էին։

Քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները, արագ իրացնելով օպերատիվ տվյալները, շտապեցին Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այստեղ հայտնաբերվեցին մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ հանեց ու նետեց։

Հայտնաբերված անձինք, որոնք Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են, բերման ենթարկվեցին։

Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ։ Տարածքի զննությամբ հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031