Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամներ
Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
«Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,–հայտնեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին։
Նշենք, որ ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում;