«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում արգելափակել է «Ամերիկայի ձայնը», «Մեդուզա»-ն, BBC-ն և Deutsche Welle-ն

Օտարերկրյա ԶԼՄ-ներին պատկանող մի շարք լրատվական ռեսուրսներ, ինչպես նաեւ նրանց նախագծերը, ՌԴ-ում արգելափակել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյքեր տարածելու պատճառով: Այդ մասին մարտի 4-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում:

«Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել է մուտքի հնարավորությունը մի շարք լրատվական ռեսուրսներ, որոնք պատկանում են օտարերկրյա ԶԼՄ-ներին, այդ թվում՝ Ռուսաստանում ճանաչվում են օտարերկրյա գործակալներ:

Մասնավորապես, արգելափակվել են «Ամերիկայի ձայն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), BBC, Deutsche Welle, Meduza (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ) հրատարակությունների կայքերը եւ նրանց նախագծերը, ինչպես նաեւ մի շարք այլ լրատվական ռեսուրսներ»,-հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում՝ ի պատասխան գործակալության հարցման:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ Ռուսաստանի տարածքում նշված լրատվական ռեսուրսներ մուտքի հնարավորությունը սահմանափակելու համար հիմք է դարձել սիստեմատիկ հիման վրա ստահոդ տեղեկատվության նպատակաուղղված տարածումը «Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության էության, դրա ձեւի, մարտական գործողություններ (գրոհները խաղաղ բնակչության վրա, հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ) վարելու միջոցների, ՌԴ զինված ուժերի քանակական կորուստների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին»: Ավելի վաղ հսկիչ գերատեսչության այդ նույն պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել էմի շարք ռուսաստանյան հրատարակություններ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031