Պուտինը հայտնել է Ուկրաինայում գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջինը, ինչ արել ենք, ոչնչացրել ենք ողջ ռազմական ենթակառուցվածքը: Հիմնականում՝ զինապահեստները, ավիացիան, հակաօդային պաշտպանության համակարգերը: Հակաօդային համակարգերի չեզոքացումը որոշակի ժամանակ է պահանջում. պետք է նախ հայտնաբերել դրանք, ապա ոչնչացնել: Այդ աշխատանքը գործնականում ավարտված է»,- հայտարարել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031