«Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը փակվել է
«Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը փակվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղելացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: «Այս պահին ամբուլատոր բուժառուների թիվը ևս նվազել է: Նոր բուժառուների առկայության դեպքում ուղեգրումը կկատարվի ՀՀ առողջապահության նախարարության տրիաժ բաժանմունքի կողմից»,-նշեց Լեյլի Ասլանյանը՝ հիշեցնելով, որ «Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը վերաբացվել էր փետրվարի 16-ին:
Անդրադառնալով մարզում պատվաստման գործընթացին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Շիրակում առաջին դեղաչափով պատվաստված է 18-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչության 44.3 տոկոսը՝ 77.943 մարդ: Երկրորդ դեղաչափը ստացել է 65.857 մարդ: