Բաժիններ՝

Թուրքիան ակնկալում է իր քաղաքացիներն Ուկրաինայից տարհանել Ռուսաստանի տարածքով

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու նպատակով միջանցք ստեղծելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այսօր կան տարածքներ, որտեղ գործում է կրակի ժամանակավոր դադարեցումը: Մենք ցանկանում ենք, որ կրակի դադարեցման ռեժիմը լինի շարունակական և գործի Ուկրաինայի ողջ տարածքում: Մենք շարունակում ենք մեր քաղաքացիների տարհանման գործընթացը, ավելի քան 11 հազար քաղաքացիներ են տարհանվել: Բանակցություններ են ընթանում տարհանման նպատակով միջանցքների, այդ թվում և Ռուսաստանի տարածքով, ստեղծման ուղղությամբ: Այսօր Ուկրաինայի տարբեր շրջաններից ակնկալվում է ավտոբուսներով 400 քաղաքացու տարհանում»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031