Բաժիններ՝

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 7 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 5-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ևս 6 տուժած հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031