Պուտինը գնահատել է Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների ընթացքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում կատարում է իր առջև դրված խնդիրները:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններն ընթանում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորած գրաֆիկի համաձայն:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու պլաններ չունի:
Պուտինը նաև վստահեցրել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններին ժամկետային զինծառայողներ չեն մասնակցում: Նրա խոսքով՝ այդ գործողություններին մասնակցում են բացառապես պրոֆեսիոնալ զինվորականներ: