Բայց Պորտուգալիան ծայրաստիճան տարօրինակ տպավորություն է թողնում: Գերմանիայի հետ խաղում մղձավանջային պաշտպանությունը դեռ բոլորի աչքի առաջ է։ Թվում էր, որ թիմն ընդհանրապես չի պատրաստվել մրցակցին: Այո, և Ֆրանսիայի հետ կապված շատ խնդիրներ կային։
Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:
Համապետական բոլոր ընտրություններից հետո Հայաստանում խոսվում է կրթության համակարգը վերափոխելու կարևորության մասին։ «Կրթությունից պիտի սկսենք»,- արձանագրում են շատերը։ Արձանագրենք, որ այս անգամ էլ նախընտրական ծրագրերում կրթությանը վերաբերող հատվածը վերջին էջերում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն էլ ընտրություններից հետո խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում նշել է, որ հասարակությունը մեծ սպասելիքներ ունի կրթությունից։
Վրաստանում հունիսի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 754 նոր դեպք:
Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»:
Քաղաքագիտության դոկտորը հնարավոր է համարում, որ գերիների հետվերադարձի հարցը քննարկվի՝ տարածքային ամբողջականության հարցին զուգահեռ: Ըստ նրա՝ հնարավոր է, որ այդ հարցը «քննարկվի նաև Նախիջանի՝ Ադրբեջանին տրվող տրանսպորտային հաղորդակցության, կապի համատեքստում, հնարավոր է, որ դա քննարկվի նաև ականապատման քարտեզների փոխանակման համատեքստում»:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում այս տարվա փետրվարի 21-25 կայացավ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար ՀՀ-ից մեկնած պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար պետական բյուջեից վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ, իսկ միայն տաղավարի տարածքի վարձակալության համար՝ 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):
Լուսանկարում պատկերված կինը կասկածվում է գողություն կատարելու մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը:
Ուելսի հավաքականը չէր համարվում Եվրո-2020-ում փլեյ-օֆֆ դուրս գալու հստակ հավակնորդ, ընդհակառակը, շատերը կանխատեսում էին վերջին տեղը Ռոբերտ Փեյջի թիմի համար: Շվեյցարիայի հետ խաղում Ուելսը նախ զիջեց մրցակցին, բայց կարողացավ պատասխան գոլը խփել և 1: 1 հաշվով ստանալ ցանկալի ոչ-ոքին Բաքվում:
Երեկվանից ահազանգ է հնչում, որ ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը, ինչի հետևանքով Սարսանգի ջրամբարը կցամաքի։ Ավելին՝ թշնամին այս օրերին մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա է տեղափոխում գետի հունը փոխելու համար։ Այս մասին առաջինն ահազանգ է հնչեցրել լրագրող Նարինե Կիրակոսյանը։
Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների:
Օրերս հերթական հեռախոսազրույցն է կայացել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև. ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդիրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հազիվ թե ձգձգի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, խոսել էր նաև «Վեցակողմ հարթակի» ձևավորման հեռանկարների մասին:
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է:
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az-ը ՝ հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը։
Արդյո՞ք դրամի արժևորումը պայմանավորված է Կենտրոնական բանկի կողմից հունիսի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, և որքանո՞վ են իրատեսական իշխանամերձ շրջանակների այն պնդումները, թե դրամի արժևորումը քաղաքական կայունության, տնտեսական դրական սպասումների արդյունքն է․ 168.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանից:
«4 օր առաջ բերքը հավաքել եմ, ու ջուր չկա, որ ջրեմ․․․»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց Արմավիրի մարզի Ծիածան համայնքի բնակիչ Անդրանիկ Հովակիմյանը, որը ոռոգման ջուր չլինելու պատճառով տասնյակ արմավիրցիների հետ այսօր վաղ առավոտից փակել էր Արմավիրի մարզի ճանապարհը։
Նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս ուխտավորները կարողանում էին գնալ Դադիվանք, սակայն մայիսից սկսած թշնամին արգելել է նրանց մուտքն այնտեղ՝ չտալով որևէ բացատրություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայի մասին:
Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) հունիսի 26-ին դուրս են գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին զենքով սպառնալու դեպքի առթիվ։
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք: 2021 թվականի հունվարի 21-ից ի վեր դա մաքսիմալ ցուցանիշ է:
Քրեակատարողական համակարգում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Ընտրություններից հետո քավության նոխազ են փնտրում, քանի որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և հաղթանակ է տարել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը:
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Եպիֆանին իր ողջույններն ու շնորհավորանքն է հղել տեղի հայ համայնքին Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ:
Հանրապետության Մասիս քաղաքի աղբավայրում հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն:
«Տղա ես. հել արի ստեղ, արա՛, քեզ ենք ընտրել, խի՞ ես ոստիկան ուղարկել». ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել:
Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) hունիսի 25-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: