
Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները

Հանրապետության Մասիս քաղաքի աղբավայրում հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է աղբավայրի 1 ջրատար, 1 տրակտոր և 2 ջրի պոմպ։
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղելացրել էր, որ հունիսի 25-ին՝ ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նշվում էր, որ այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։