Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։
«… Ադրբեջանի դեմ պատերազմը շատ ավելի լուրջ ու վտանգավոր է, քան շատերդ, ըստ ամենայնի, պատկերացնում եք։ … Սա շատ ավելի բարդ տրվող հաղթանակ ուզող պատերազմ է, քան նախորդը, և համապատասխան օրակարգային հարցերի շուրջ պահանջում է ոչ թե բնակչության մեծամասնության, այլ ԱՄԲՈ՛ՂՋ բնակչության համախմբումն ու մոբիլիզացիան։ Սա «Մարիո» չէ, այստեղ երկրորդ և երրորդ «կյանքեր» չկան։ Սա հայրենական պատերազմ է, որին պիտի մասնակցեն բոլորը…»։»
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են փլեյ-օֆֆի հանդիպումները:
«Թալիբան» արմատական շարժման անհայտ թվով գրոհայիններ են սպանվել Բագլան եւ Կունդուզ նահանգներում, որտեղ և հարվածներ են հասցվել», – ասված է հաղորդագրության մեջ
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ:
Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:
Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Այս օրերին ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած ուժերի մի մասի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ են ընթանում, թե ով որ պաշտոնը պետք է զբաղեցնի:
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջիջ։
Հունիսի 26-ին, ժամը 00։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող հանդիսականները պետք է անպայման լինեն դիմակով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցավայր մտնելուց առաջ նրանք երկու անգամ պետք է չափեն ջերմությունը: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր:
Երևանի «Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի կազմում:
«Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում, որն անցկացվել է Կիևում, կայացել է «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը:
Էտալոնային մակնիշի նավթի գները նախօրյակին արձանագրված աճից հետո գործնականում չեն փոխվում հունիսի 25-ի սակարկությունների ընթանցքում, ընդ որում՝ Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում:
Ամերիկացիների մեծամասնությունը կողմնակից է COVID-19-ի լաբորատոր ծագման վարկածին: Այդ մասին վկայում է Fox News հեռուստաալիքի հարցումը։
Աղացած մսին ավելացնել աղ և պղպղեղ, ձևավորել կոլոլակներ:
Ինչու՞ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին: Խնդիրը, հավանաբար, Նրա հետ ունեցած հարաբերության մեջ է: Մարդիկ գիտեն, որ Աստված գոյություն ունի և երկրպագում են Նրան, սակայն աղոթքներին պատասխան ստանալը կապված է Աստծո հետ իրական հարաբերություն ունենալու հետ: Կարևոր է, որ մարդ Աստծո հետ կենդանի հարաբերության մեջ մտնի:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ավագ որդին՝ արքայազն Չարլզը, շարունակել է ֆինանսական միջոցներ տրամադրել Սասեքսի դուքսին և դքսուհուն, չնայած որ զույգը «խզել» էր թագավորական ընտանիքի հետ կապերը 2020 թվականի սկզբին, հայտնում է բրիտանական Sky News-ը և հավելում, որ ավելի վաղ Սասեքսի դուքս արքայազն Հարին նշել էր, որ թագավորական ընտանիքն ամբողջությամբ սառեցրել է ֆինանսական աջակցությունը՝ իրենց դերի փոփոխության մասին հայտարարությունից և ԱՄՆ մեկնելուց անմիջապես հետո։
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը կրկին միասին են: Զույգն այլևս չի թաքցնում իր զգացմունքները: Եվ ամբողջ աշխարհում լուրեր տարածվեցին, որ նրանք շուտով կամուսնանան: Այս մասին գրում է The Sun-ը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի թիվս բազմաթիվ այլ սարսափելի իրողությունների, արձանագրեցին նաև, որ 5000 հայորդիներ զոհվեցին հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքը զոհել է հայրենիքին՝ այդպես էլ չիմանալով, որ հայրենիքի առնվազն մի մասն այլևս չկա։ Փոխարենը՝ կա իշխանությունը, որն անգամ քաղաքական պատասխանատվություն չկրեց այդ տղաների հավատամքը՝ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը, իմաստից զրկելու համար։
Արցախյան 44-օրյա պատերազմում ոստիկանությունը լուրջ մասնակցություն ունեցավ։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու տարածքային բաժինների ոստիկանները Արցախի տարբեր շրջաններում մասնակցեցին մարտական գործողությունների։
Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։
Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, կրկնակի վարակիչ է շտամի սկզբնական տարբերակից, որը հայտնաբերվել է Չինաստանի Ուհանի նահանգում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։
Հունիսի 25-ին, ժամը 19։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում այրվում է խոտածածկույթ։
Կենտրոնի տվյալներով՝ տեղի է ունեցել նաեւ հրաբխային ապարների արտանետում: Ժայթքումը տարածվել է Մերապիի խառնարանից մինչեւ 3 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:
Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Հույս ունեմ, որ ՍԴ-ն ընտրության արդյունքները կճանաչի անվավեր և կսահմանի մանդատների բաշխման նոր կարգ, որի համար լիազորված է «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով: Ե՛վ ԿԸՀ ներկայացված, և՛ ՍԴ ներկայացվելիք դիմումների հիմքում դրված են հստակ փաստեր: ՍԴ ներկայացվելիք դիմումում փաստերն ավելի շատ են լինելու, որովհետև մինչև այս պահը մենք շարունակում ենք ստանալ տարբեր դիտորդական կազմակերպությունների, անձ-դիտորդների և վստահված անձանց կողմից մի շարք աղաղակող խախտումներ:
Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:
Հատկապես փոքր խանութներում, երկար ժամանակ է՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում: Քաղաքացիները հայտնում են, որ վաճառողը նայում է խանութ մտնող մարդուն, եթե մշտապես առևտուր անող կամ մոտակա շենքերի բնակիչներից է, ապա ՀԴՄ կտրոն չի տրամադրում: Սարքն ի ցույց են դնում այն ժամանակ, երբ անծանոթ է ներս մտնում: