««Հայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից». Իլհամ Ալիև

Հայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

«Հայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- ասել է ադրբեջանցի ղեկավարը:

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանը պետք է ընդունի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է նա:

Վերջինս հավելել է, որ պետք է սահմանազատման հարցով աշխատանքային խումբ ստեղծվի և աշխատանք տարվի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930