
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Եպիֆանին իր ողջույններն ու շնորհավորանքն է հղել տեղի հայ համայնքին Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդն AnalitikaUA-ին տված հարցազրույցում նշել է՝ այդ սրբապատկերը խորհրդանշում է տարբեր ազգությունների և քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների եղբայրությունն ու փոխըմբռնումը:
Խոսելով Ուկրաինայում հայ համայնքի պատմական դերի մասին՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ դարեր շարունակ հայ համայնքը հարստացրել է համաուկրաինական մշակույթը՝ ներդնելով սեփական ինքնության մի կտորը:
«Այնպես որ, այլ կերպ քան դրական ես չեմ կարող գնահատել հայ համայնքի պատմական դերն Ուկրաինայում»,-ասել է մետրոպոլիտ Եպիֆանին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին միշտ բաց է Հայ առաքելական եկեղեցու և առհասարակ հայ ժողովրդի հետ երկխոսության և բարեկամական հարաբերությունների համար: