Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-26-ը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.90C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.80C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.70C