«Թե բանակցություններն ինչ խնդիր պետք է լուծեն՝ կախված է նրանից, թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ բոլոր հանդիպումներից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ։

«Եթե գնում ենք բանակցությունների, նշանակում է՝ ասելու կամ լսելու բան ունենք։ Բանակցությունները միշտ լավ են, որպեսզի լարվածությունը թուլացնեն։ Բայց թե բանակցություններն ինչ խնդիր պետք է լուծեն՝ կախված է նրանից, թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ԵՄ տարածած հաղորդագրությանը, որտեղ նշվում էր նաև, որ Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթանցքում պայմանավորվել են երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ստեղծել օպերատիվ կապ, Անդրանիկ Քոչարյանը նկատեց.

«Եթե պաշտոնական հաղորդագրության միջոցով տեղեկացվեց հանրությանը, որ Հայաստանի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն ունեցել են հեռախոսազրույց, դա նշանակում է, որ այդ կապը գործում է։ Հաղորդագրությունից նաև հասկացվել է, որ պետք է կառուցվի կամ արդեն իրականություն պետք է դառնա օպերատիվ կապը Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930