ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 5-ին, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու:
Հարգելի գործընկերներ, Datalex.am տեղեկատվական համակարգում առկա է Դատավոր Դանիբեկյանի գործընկերոջս Էրիկ Ալեքսանյանի առավել քան հիմնավոր, բավարարման ակնհայտ ենթակա բացարկի միջնորդությունը՝ մերժելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։
Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ պատմել է, որ տղաները կռվում են առյուծների նման, բայց ինչպես ինքն է հասկանում, սկսվել են թիկունքային աշխատանքների ու պաշտպանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, և, որ բանակի ղեկավարությունն առանձնապես չի հասկանում առաջնագծի իրավիճակը:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ:
Աբովյան քաղաքի N1 դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են
«Քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել դավաճանների այս իշխանությունը, ապա միանշանակ դա կյանքի է կոչվելու, և կարծում եմ, որ շատ մոտակա ժամանակներում: Կարելի կլինի այդ կետից խուսափել, եթե տեղի ունենա իշխանափոխություն, և հայկական երկու պետությունների շահերը ներկայացնեն իրապես ազգային և պետականամետ մտածողություն ունեցող մարդիկ: Ադրբեջանցիներն արդեն իսկ հրապարակել են, որ պատրաստել են մոտ 12 հազար հոգանոց ցուցակ, եթե չեմ սխալվում, դա՝ միայն Մարտակերտ ուղարկելու նպատակով: Ադրբեջանն այդ պրոցեսն իրականացնում է, նրանք առաջ են շարժվում այդ օրակարգով, ցավոք սրտի, հայկական կողմը բոլոր հարցերում ենթարկվում է ադրբեջանական օրակարգին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 750 մլն. դոլարով ավելացնում է Հայաստանի արտաքին պարտքը՝ պարտատոմսեր է տեղաբաշխել: Նախարար Ջանջուղազյանը էսօր նշել է, որ տարեվերջին մեր պետական պարտքը կհասնի 8.9 մլրդ. դոլարի:
Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 5-ին, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու:
«Տեղի ունեցավ այն, ինչին երևի թե չէինք սպասում». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2020թ․ սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: Նրա պնդմամբ՝ պատերազմի սպասում էինք, սակայն այսքան մեծ աղետի՝ ոչ, քանի որ գիտեինք՝ մեր բանակը հզոր է:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168․am-ին է տրամադրել 2016թ․ «Քաղաքացիական պայմանագրի» խմբերից մեկում իր արած հարցումը, որին պատասխանել են ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ։
Փետրվարի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
Եվրոպայի տեսանկյունից Հայաստանը չափազանց քիչ բան է արել, որպեսզի մոտենա Եվրոպական միությանը, ուստի, եթե Փաշինյանը լիարժեքորեն հիմնվեր Եվրոպայի վրա, իհարկե, չէր լինի այն իրավիճակը, ինչ ներկայումս ԵՄ արձագանքի հարցում, երբ սկզբունքորեն Եվրոպան լռեց և ոչինչ չարեց, որպեսզի միջամտի հակամարտությանը ԼՂ-ում: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը չուներ նման մանդատ ՀՀ-ի ներսում, Հայաստանն ունի իր աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը, ճակատագիրը: Միամիտ կլիներ Արևմուտքի տեսանկյունից հույս ունենալ, որ Բելառուսից կարելի էր սարքել երկրորդ Ուկրաինա, ով նման կերպ էր մտածում, խենթ է:
Հունվարի 27-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնին հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու և Շերամի փողոցների խաչմերուկում, քաղաքացիների ներկայությամբ, հանկարծամահ է եղել 70-ին մոտ մի տղամարդ։ Ճանաչողներին խնդրում ենք զանգել 1-02 կամ դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին։
«Կարծում եմ, որ այս հարցն արդարացի լուծում պետք է ունենա, կսպասենք կառավարության որոշմանը: Մենք հեղափոխության օրերին ամբողջ կոլեկտիվով, աշխատակազմով այստեղ ենք եղել, որ այսօր մեր երկրում անարդարություններ չլինեն, մենք ուզում ենք արդար ընտրություններ, իսկ անարդար են այս ընտրությունները, որովհետև խորհրդի կազմում 4 հոգի նշանակվել են նախկին մարզպետի կողմից, նրա ազգականներն են, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քույրն է խորհրդի կազմում, եղբոր կինն էր, նրա օգնականն էր նախկին, 4-ն էլ կողմ են քվեարկել նոր տնօրենին… Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ տարբեր խոսակցություններ են պտտվում, ասում են՝ նոր տնօրենը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, ինքը պետք է դառնա տնօրեն…»:
«2019 թվի նոյեմբերից ես եմ տեր լինում: Հարևան եմ, տեսել եմ իրեն փողոցում՝ զիբիլներից բան-ման հավաքելուց, իր տունը բարդակ՝ կողպեք չկար, ով ասես մտնում գողություն էր անում: Հաշմանդամ է, ունի առողջական խնդիրներ, չունի հարազատներ. ծնողները մահացել են, քույրը 2018թ. է մահացել, եղբայրն անհետ կորած է: Թոշակ է ստանում, որը 26500 դրամ է: Մանկական ուղեղային կաթված, մաշկային հիվանդություններ ունի:
Եվրոբոնդերի տոկոսադրույքը միջազգային ֆինանսական շուկայի վերաբերմունքն է ՀՀ նկատմամբ. Ջանջուղազյան
Հունաստանում Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց է ավերվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է երկրի հրշեջ ծառայութունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը տարիներ առաջ, երբ ՔՊ ներսում հարցում է անցկացրել Արցախի հարցի վերաբերյալ, ՔՊ-ականները պրոհայկական պատասխաններ են տվել, բայց դա, ըստ Արթուր Համբարձումյանի՝ չի ենթադրում, թե նրանք հակված են եղել Արցախի հարցի՝ հայկական կողմի համար ընդունելի լուծման։
Թոշակների և աշխատավարձերի խնդիր չպիտի առաջանա. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ձեռքբերումները:
Կուզեի հարց ուղղել Հայրենիքի հոգսերով մտահոգ մուրացանյան այս «առաքյալին»,- իսկ կարո՞ղ եք ասել, թե որքան հայրենադարձներ ունեցանք օտար ափերում բնակվող և «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում, չէ՞ որ մինչև պատերազմը երկուսուկես տարի շարունակ երկիրը խաղաղության մեջ էր…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Իմանալով իր բնավորությունն և սրիկայական մոլուցքները, ես չեմ բացառում, որ գերիների հարցը փորձի լուծել, եթե գնա արտահերթ ընտրությունների, հենց այդ ֆորմատի ներքո, որ իր էժանագին PR-ն ապահովի՝ այդ դժբախտ իրավիճակի հետ կապված: Թող ոչ ոք չասի, որ անհնար բան եմ ասում: Պատկերացրեք, որ այդ հարցը լուծում ստանա ընտրություններից առաջ՝ անձամբ իր միջնորդությամբ, կամ նմանատիպ ինչ-որ բան տեղի ունենա, պատկերացրեք, թե դա ինչ մեծ դեր կունենա իր PR-ի համար: Իրենից ես դա սպասում եմ, նա ամեն ինչի ընդունակ է»,- ասաց նա:
«Ես ծանոթ չեմ այդ թվերին, բայց չեմ զարմանում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե փետրվարի 1-ին Հայաստան եկող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել, քան մեկնողներինը:
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև։