Իսկ կարո՞ղ եք ասել՝ որքա՞ն հայրենադարձներ ունեցանք «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում․ Հասրաթյանը՝ Սինանյանին
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018թ. ապրիլյան իշխանազավթումից հետո Հայաստանը «շենացնելու» նպատակով հեռավոր Ամերիկայից Հայրենիք վերադարձած և սփյուռքի գործերով հանձնակատարությունը ստանձնած Զարեհ Սինանյանը, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով ներգաղթի մասին, ոչ ավել, ոչ պակաս ասաց հետևյալը. «…սպասելիքներ (ներգաղթի հետ կապված) միշտ էլ կան, բայց ակնհայտ է, որ այժմ մարդիկ հոգեբանական անկում են ապրում՝ պատերազմի բացասական արդյունքների հետ կապված, ուստի սպասվում է, որ կարճ ժամանակահատվածում միգրացիոն արտահոսք տեղի կունենա…»։
Կուզեի հարց ուղղել Հայրենիքի հոգսերով մտահոգ մուրացանյան այս «առաքյալին»,- իսկ կարո՞ղ եք ասել, թե որքան հայրենադարձներ ունեցանք օտար ափերում բնակվող և «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում, չէ՞ որ մինչև պատերազմը երկուսուկես տարի շարունակ երկիրը խաղաղության մեջ էր… Իհարկե չեք կարող ասել… Չեք կարող ասել, որովհետև ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո չի եղել ու չի լինելու ներգաղթ… Իսկ դուք և ձեր թիմակիցները հիմա էլ շարունակելու եք այս ապիկար իշխանության հայրենակործան սայթակումներն «արդարացնել» պատերազմի թողած «բացասական» հետևանքներով…
Հ.գ. Դուք՝ ձեր հանցավոր քաղաքականությամբ ոչ միայն չեք կարող երկրի համար ապահովել հայրենադարձություն, այլև այդպես շարունակելու դեպքում, շատ հավանական է արձանագրվեն հայրենազրկման ավելի վտանգավոր չափեր… Իսկ գուցե՞ հենց դա է ձեր վերջնական նպատակը, բայց մեզ համար՝ ոչ…»։