Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրենի պաշտոնում Սենատի հաստատմանն է առաջադրել Ուիլյամ Բեռնսի թեկնածությունը:
Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, անդրադարձել էի ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրություններից մեկին, որով տեղեկացում էր, որ հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, փետրվարի 1-ին փոխանցվել են Ադրբեջանին։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Աբգար ջան, 19 տարի առաջ էկար ու մեզ անսահման ուրախություն պարգեւեցիր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ նման ուրախություն պարգեւեց, որ քեզ ճանաչելու, սիրելու առիթ տվեց։ Ուղիղ մի տարի առաջ մայրդ ու հորաքույրդ քո արծվի թեւերի տակ մտած երջանիկ էին ու ուժեղ։ Էսօր, գիտեմ, էլի իրենց կգրկես, մեզ կգրկես, միայն թե դու մեզ կտեսնես, իսկ մենք… Աբգար, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի։ Իմ հերոս ու անսահման բարի ու պարկեշտ տղա»։
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելուց և արդյունքում ինձ ապօրինի կարգով ազատությունից զրկելուց հետո, տարբեր լրատվական հարթակներում սկսել են տարածել իմ անձին վերաբերող կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Մասնավորապես, տարբեր լրատվության միջոցներում տեղ են գտել չճշտված տեղեկություններ այն մասին, որ ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ։
Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 568-ի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի:
Իսրայելի պաշպանության բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Սիրիայի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին հաղորդումները:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը։ Սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք առան։ Բայց դա հումորն էր։ Կա նաև ողբերգությունը։
ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցին:
Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին:
Arleigh Burke տիպի Rafael Peralta (USS Rafael Peralta, DDG-115) էսկադրային ականակիրը փետրվարի 4-ին մշտական բազավորման է ժամանել Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային բազայի Յոկոսուկա նավահանգիստ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:
Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատևման իրական սպառնալիքների առջև: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին և արտաքին անվտանգության օր-օրի ավելացող մարտահրավերներից մինչև տնտեսական խորը ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչև ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից և համատարած անվստահությունից մինչև հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչև արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք …
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Նիկոլ Փաշինյանի լրագրողական եւ պատգամավորական գործունեության ալֆան եւ օմեգան «օդում կախված լուրերն» էին։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առեւագնելու եւ մարդ խոշտանգելու մեջ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։
Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվարին» պաշտոնական հաշվետվությունը: Ցավոք, դրա ընթերցումը պակաս զգայացունց չէ, քան ցանկացած լավորակ դեդեկտիվ: Կամ՝ սարսափ-վեպ: Համոզվեք ինքներդ: Հաշվետվություն-փաստաթղթից մեջբերումներ՝ առանց մեկնաբանության՝ պարզապես փոքրիկ կրճատումներով.
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատասխանել է մի քանի հարցերի: Նա ասել է, որ չի կարող խոստանալ, որ սահմանները կբացվեն և բոլորին թույլ կտան մեկնել Հայաստան կամ որևէ այլ տեղ, բայց այն, որ որոշ հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են, մարդիկ դիմել են իրենց առանձին, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն և լուծվեն այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել ներկայիս պայմաններում:
Անանուն աղբյուրների հղում կատարելու արգելքի ստանդարտ սահմանումը կարող է խնդրահարույց լինել, որովհետև միջազգային իրավունքում նույնիսկ անօրինական կերպով ստացված տեղեկությունը կարող է իրավաչափ համարվել, եթե հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում կամ խիստ հրատապ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը։