Նույնիսկ դատավոր Դանիբեկյանն արձանագրել է, որ գործ ունենք լրիվ նոր հանգամանքների հետ. փաստաբան

Հարգելի գործընկերներ, Datalex.am տեղեկատվական համակարգում առկա է Դատավոր Դանիբեկյանի գործընկերոջս Էրիկ Ալեքսանյանի առավել քան հիմնավոր, բավարարման ակնհայտ ենթակա բացարկի միջնորդությունը՝ մերժելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշումը մեկնաբանելու առիթ չեմ տեսնում, քանի որ իրավաբանները՝ իրավական փաստաթղթեր են մեկնաբանում, իսկ միջնորդությունները փաստացի չկարդացող, դրանց վերաբերյալ իրավունքի և օրենքի հետ առնչություն չունեցող որոշումները կարող են այլ անձինք մեկնաբանել։

Պարզապես այդ ակտից մեկ հետաքրքիր հանգամանք նշեմ՝ ոչ մի խոսք կրկնվող միջնորդության կամ նույն հիմքով ներկայացված միջնորդության մասին։ Այլ կերպ ասած նույնիսկ տիկին Դանիբեկյանը արձանագրել է, որ գործ ունենք լրիվ նոր հանգամանքների հետ, որոնք ոչ մի կերպ կրկնվող չեն եղել։ Այս հատվածը հատկապես պետք է կարդան Դատախազները և քարոզիչները ովքեր պնդում են իբր «ձգձգման» իրավիճակ կա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728