Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին:
Արցախում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 5-ին չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են մեքենայից գողություն անելու մեջ։
Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 726-ի:
Պահանջված է նաև, որ հանրության մտածող շերտի գնահատմամբ, նշված առաջնորդներն ունենան պետականաշինության անառարկելի փորձ և, որ մեր իրավիճակում անչափ կարևոր է, երկրի պաշտպանական համակարգը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ վերակառուցելու բանականություն և կամային բարձր որակներ: Դրան հասնելու համար, թիվ մեկ խնդիր է պետական ու ռազմական կառավարման համակարգում «նախկիների» և «ներկաննրի», «սևերի» ու «սպիտակների» արհեստականորեն ներդրված բաժանարար «չափորոշիչների» բացառումը:
«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք:
Որքան շատ եմ լսում պատերազմի տարբեր ճակատներով անցած, բանիմաց մարդկանց առանձնազրույցները, այնքան համոզվում եմ դրանում։
«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում, հետեւում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում։ «
Հ՞ը, պարոն Արարատ Միրզոյան, ձեր խմբակցության պատգամավորն իր հետ անհամաձայն ժողովրդի մի հատվածին անվանում է «շտուրմավիկ համբալներ», բա ինչի՞ մի հատ ձեր արդար ընդվզման ձայնը չեք հանո՞ւմ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Վաշինգտոնն աշխարհում ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման քննարկում կատարելիս կխորհրդակցի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ:
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:
«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են։ «Ֆեյսբուքյան էջս այս անգամ, իսկապես, կոտրել են»,– այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ռուսաստանցի բժիշկը, որը 2020-ի օգոստոսին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո նրան բժշկական օգնություն է ցուցաբերել, 55 տարեկանում հանկարծամահ է եղել, գրում է life.ru-ն։
Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում 200 մլն դոլար են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հերթական դատական վճիռն է կայացվել։ Պատճառը հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նրա քննադատական հայտարարություններն են։
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Կայքի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի իրենց աղբյուրները տեղեկացրել են, որ գործընթացն արդեն սկսվել է, պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա առաջիկայում: Մարությանի նշանակումը միակ քաղաքական որոշումը չէ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս կլոունին զեկուցել են, որ թափառող շները հարձակվում են մարդկանց վրա: Ասել ա, թող տուժողները ֆիքսեն հարձակվող շան դրոշմի համարը ու տեղեկացնեն քաղաքապետարանին… (կատակ չի)
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ջրային անվտանգությունը բոլոր ժամանակներում պետությունների անվտանգային համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Ներկայումս՝ գլոբալ տաքացման եւ բնապահպանական խնդիրների համատեքստում ջրային ռեսուրսների կարեւորությունն առավել ընդգծվում է։
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, եւ մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ղրղզստանի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Կուբանիչբեկ Ժումալիևը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Տոտենհեմ»-ի դեմ: Առաջին կեսի 24-րդ րոպեին «Տոտենհեմ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժորժինյոն: Հանդիպման հետագա ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց և բրազիլացու միակ գնդակը հաղթական էր «ազնվականների» համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվանալ, հարցազրույցներ տալ, ակտիվացնել նաեւ իրենց պաշտոնական կայքերը։ 24-ժամյա գրաֆիկով տեղեկատվություն տեղադրել անգամ ամենաանկարեւոր իրադարձությունների վերաբերյալ։