առավարությունը մտադիր է կրթական հաստատություններին հարկել ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Որպես նպատակ նշվում է «հարկային քաղաքականության ճեղքի կրճատումը»։ Նախաձեռնության հնարավոր բացասական հետևանքների մասին, որոնք կհարվածեն բոլոր ուսանողներին և դասախոսներին, զրուցել ենք կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով:
Գևորգ Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Ուզում եմ հարց տալ՝ ո՞ւր գնացին օլիգարխներից հավաքած բռնոցի-բաց թողոցի այդ հսկայական փողերը: Ո՞ւր գնացին 150 միլիոն պարգևավճարները: Առանց արդյունքի՝ 2 միլիարդ պետական պարտք է ավելացվել մինչև պատերազմը. ո՞ւր են գնացել այդ փողերը: Ո՞ւր է գնացել կորոնավիրուսի դեմ պայքարի 800 միլիոնը, որ եկել է ՀՀ: «Հայաստան» համահայկական հիմնադրամից 110 միլիոն փող է փոխանցվել բյուջե, ո՞ւր է գնացել դա:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մի շարք փակ հանդիպումներ անցկացրեց խորհրդարանում։ Նախ՝ նա երկար ժամանակ անցկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, այնուհետև՝ Արարատ Միրզոյանի, որից հետո գնաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակ։
Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:
Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, ով Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գործակալը կհանդիպի «Ռոմա»-ի ղեկավարության հետ հայ կիսապաշտպանի նոր պայմանագրի քննարկման համար:
«ՊԲ հրամանատարի մահափորձը, ինչպես ձևակերպվում էր, դա թողնել մի կողմ և անցնել նոր աշխատանքի, նոր միսիաների, նոր գործողությունների… կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ նախ՝ այդ հարցի վրա լույս սփռվեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են պաշտոն ընդունում մի իշխանությունից, որը չի ծառայում ՀՀ շահերին, բայց ինչևէ, այդ հարցերը պետք է ուղղել իրենց»,- ասաց Գևորգյանը:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։
Ժամանակաշրջանով պայմանավորված բազմաթիվ հարցեր ռազմավարական այս ոլորտում մնացին չպարզաբանված, իսկ գործարքի ավարտին փոխվարչապետ Ավինյանի աշխատակազմի ղեկավարի նոր աշխատանքը էլ ավելի շատ հարցադրումներ հարուցեց։ Հիշեցնեմ, որ Վարագ Սիսեռյանը օրերս նշանակվեց «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերության փոխտնօրեն՝ ութանիշ աշխատավարձային դրույքաչափով։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․
Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին:
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին:
Հայազգի գեղասահորդ Ադելինա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը շարունակում են պահանջել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականը: Այսօր վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա էին անցկացնում դպրոցում:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը շարունակում է խուսափել լրագրողներից. ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս խորհրդարանում նա խույս տվեց լրագրողներից՝ չպատասխանելով որևէ հարցի։
Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ:
Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի և Արցախի համար Արցախյան պատերազմի և նոյեմբերի 09-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին և հումանիտար ճգնաժամին։
Գևորգ Գևորգյանը՝ Արցախի ՊԲ հնարավոր կազմալուծման մասին. ՈւՂԻՂ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար էին բախվել «ԲՄՎ-318» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Արցախում փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց էր կատարել Արարատի մարզ։ Այցից հետո մամուլը, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած ահազանգել են իրենց, փոխանցելով, որ մարզում խոսակցություններ են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին հանդիպում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Դրանից հետո լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի թշնամուն: