Ինչպե՞ս են ՔՊ-ականները պատկերացրել Արցախի հարցի լուծումը, որքա՞ն եկամուտ են ստացել մինչև իշխանության գալը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168am-ին է տրամադրել 2016թ․ «Քաղաքացիական պայմանագրի» խմբերից մեկում իր արած հարցումը, որին պատասխանել են ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ։

Արթուր Համբարձումյանի հարցերը․

«- Ձեր կարդացած վերջին գիրքը

– ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրին կո՞ղմ եք եղել, թե՞ դեմ

– Ձեր ամսեկան եկամտի կամ շահույթի չափը (մոտավոր)

– Ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղյան հարցի լուծումը

– Դուք ունե՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու նպատակ»։

Հարցերին առաջինը պատասխանել է ներկայիս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը


«Արտ ջան գիրքը 1) Станислав Лем “Непобедимый”

2) ԵՏՄ-ի մասով՝ դեմ եմ։

3) եկամուտս՝ մոտավոր 400.000 դրամ

4) Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, և գինը մենք վճարել ենք։

5) Այո, ունեմ»։

Ներկայիս ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի պատասխանը հարցերին հետևյալն է․

«Արթ ջան, ես կարծում եմ՝ էս հարցերը պետք ա քննարկել աշխատանքային խմբում, առաջարկում եմ վերաշարադրես էնտեղ: Այնուամենայնիվ`

1. Ջորջ Մարտին «Սառույցի և կրակի երգը» (Գահերի խաղը)

2. Կողմ

3. Այս պահին չեմ աշխատում, ծախսում եմ նախկին խնայողություններս)))

4. Արցախի հարցը լուծված ա + Ալենի ասածը + Նարեկի ասածը

5. Այո»։

Զարուհի Բաթոյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար)

«- Գիրքը՝ ԱՄՆ-ից գնած Ջոն Քենեդու մեջբերումները,

– Համաձայնագրին ավելի շատ կողմ եմ,

– շահույթը՝ նայած ամիս. 150.000-200.000.

– Ղարաբաղի հարցի լուծումը ուժեղ արտաքին քաղաքականություն, զարգացած պետություն։

– ԱԺ պատգամավոր դառնալու նպատակ ունեմ, բայց ոչ ամեն գնով և պարտադիր։)»։

Սուրեն Պապիկյան (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար)

«1) Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը:

2) ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրին դեմ եմ եղել, նույնը՝ ԵՏՄ-ի մասով:

3) 350 հազար

4) Ազատագրված տարածքների վերաբնակեցումը խնդրի լուծումն է: Վերջնական կարգավիճակ` ՀՀ 11-րդ մարզ:

5) Այո, նման մտադրություն ունեմ»։

Էդուարդ Աղաջանյան (Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար)

«1. The Creature from Jekyll Island : A Second Look at the Federal Reserve.

1. Edward Griffin.

2. Կողմ

3. 200․000 դրամ

4. Լիովին երկրորդում եմ Նարեկին

5. Նպատակ ունեմ ՔՊ մաքսիմալ ներկայացվածություն ապահովել ԱԺ-ում: Ինքս ինձ տեսնում եմ ՔՊ պատգամավորի կարգավիճակում»

Հովիկ Աղազարյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)

«Պլուտարքոսի կյանքն ու ստեղծագործությունը։ Համաձայնագրին կողմ եմ։ Ես կարծում եմ, կարելի է որոշ տարածքներ տալ անկախության ճանաչման դիմաց։ Մոտ 100․000 դրամ։ Այո։»։

Հրաչյա Հակոբյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)

«1. Սերվանտես «Դոն Կիխոտ»

2. Քանի որ ելույթումս նշել եմ, որ երբևէ չեմ զբաղվել քաղաքականությամբ, ապա պետք է ասեմ, որ համաձայնագրին շատ մակերեսորեն եմ ծանոթ, և ինչքանով որ ծանոթ եմ, այդքանով ավելի շատ կողմ եմ.

3. Արարատի ասած պատասխանից. ?

4. Ղարաբաղում մշտապես պետք է ապրեն Հայեր: Անկախ նրանից, կլինի առանձին պետություն, թե կլինի ՀՀ տարածքի մի մաս:

5. Նպատակ՝ ոչ, ցանկություն՝ այո ?»։

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ)

«1. “Why Nations Fail” Daron Acemoglu, James Robinson

2. Կողմ

3. Մոտ 600.000 դրամ

4. Արցախի ներկա կարգավիճակի դե յուրե արձանագրման, ինչպես նաև հետագայում ՀՀ կազմում ընդգրկվելու հիմնական գրավականն եմ համարում ռազմարդյունաբերական համակարգի հիմնադրումը։ Ծրագրի իրականացման համար հնարավոր եմ համարում համագործակցությունը Չինաստանի և Պարսկաստանի նման երկրների հետ։

5. ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալը չեմ համարում նպատակ, այլ ընդամենը հնարավոր միջոցներից մեկը հիմնական նպատակին հասնելու համար, այն է՝ երկրում դրական արմատային փոփոխությունների իրականացումը։ Առաջադրվելու հարցը կախված է լինելու գալիք 2017թ. համապետական ընտրությունների հետ կապված ապագա վարչության կայացվելիք որոշումներից»։

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար)

«Արթ ջան, էս ինչ լավ ձև գտար, էլ ես ջանք չեմ գործադրի ուղարկածդ այս հարցերը բոլորին ուղարկելու համար ?

1. Դովլաթովի «Փոխզիջումը»

2. Ես այս գաղափարի կողմնակիցներից եմ եղել շատ վաղուց, շարունակում եմ հավատարիմ մնալ դրան, կարծիքս գիտես` ինչու ?

3. մոտ 140.000

4. Կուզեի, որ սկսենք Արցախ եզրույթը շատ օգտագործել: Արցախի հարցի կարգավորումն, իմ կարծիքով, չունի քաղաքական լուծում: Նախկինում էլ եմ ասել, հետևաբար, ունենք մեկ այլընտրանք` հզորանալ ու խաղաղություն պարտադրել զգալի տարածքային վնաս պատճառելով Ադրբեջանին: Բայց հզորանալու կարևորագույն նախապայմանը ժողովրդավարական Հայաստանն է, հետևաբար` իշխանափոխությունը: Կարենկարապետյանական լուծումներ այս դեպքում չեն օգնելու:

5. Ունեմ, ու կարծում եմ՝ իմ օկրուգում բավականին ձայներ կապահովեմ կուսակցությանը, եթե ՔՊ-ն որոշի ինձ առաջադրել: Բայց անկեղծ կարող եմ ասել` ինքնանպատակ չէ, ու եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ ՔՊ-ն հրաժարվում է 2017-ի ընտրություններից ու գնում է այլ ուղով և մանդատների չի հավակնելու, շատ հանգիստ կտանեմ: Ինձ ՔՊ-ում ամենատարբեր գործեր անելուց շատերդ եք տեսել, պատրաստ եմ շարունակել նույն ոգով ?

Մոռացա` դուխով…»։

Ռոմանոս Պետրոսյան (Շրջակա միջավայրի նախարար)

«1․ Ընթացքում է՝ Никита Непряхин “Гни свою линию”

2. ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրին կողմ եմ եղել՝ զուտ տնտեսական մասով, քանի որ տարբեր տվյալներով՝ շուրջ 5 մլրդ եվրո ներդրում էր ակնկալվում ՀՀ-ում դրա շրջանակներում։ Քաղաքական կոմպոնենտի նկատմամբ ունեի վերապահումներ, որից էլ բխում է նաև մեր Ոչ-Ոչ-ի կոնցեպտը։

3․ Նման հարցադրումը անհասկանալի ա ինձ համար։

4․ Արցախյան հարցի լուծումը ՀՀ հզորացման և քաղաքական կշռի մեծացման մեջ է, որին կհաջորդի այն ներառելը ՀՀ մեջ՝ մարզի կարգավիճակով։ Մինչ այդ պետք ա ամեն գնով պահպանել ստատուս-քվոն։

5․ Քաղպայմանագրի շրջանակներում զբաղվելով պրոֆեսիոնալ քաղաքականությամբ՝ ենթադրում է նաև այդ փուլը»։

Նիկոլ Փաշինյան

«1. Հայ ժողովրդի պատմություն (ակադեմիական հրատարակություն, հատոր 1. էս պահին ձեռքիս տակ չի, որ հրատարակման թիվը ասեմ: Եթե կարևոր է, ավելի ուշ կլրացնեմ: Հիմա էլ երկրորդ հատորն եմ կարդում):

2. Ասոցացման համաձայնագրին կողմ կլինեի:

3. Իմ և կնոջս աշխատավարձը միասին՝ 1 միլիոն դրամ:

4. Միայնակ պատգամավոր լինելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում: Համոզված համախոհների թիմի կազմում, այո, կցանկանամ լինել պատգամավոր:

4-րդ հարցի վերաբերյալ. հիմա ինտերնետի պրոբլեմ ունեմ, պիտի հղումներ դնեի, կամ մեջբերումներ անեի: Կներեք, էս պահին տեխնիկական պատճառներով չեմ կարող, ավելի ուշ կլրացնեմ»։

Տեսանյութեր

Լրահոս