
Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Արցախում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 5-ին չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:
«Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում պայթեցման աշխատանքներ են իրականացնելու նաև Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական ջոկատները»,-հայտնում են ծառայությունից՝ հորդորելով պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարները: