Արցախում մեկնարկել է ռուս խաղաղապահների՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2-րդ չափաբաժնով պատվաստման գործընթացը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ սկզբում պատվաստվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, շարժական բժշկական բրիգադները կանցկացնեն 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնող անձնակազմի պատվաստումը։
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, ինչը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։
«Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները»,- հավելում է պաշտպանական գորատեսչությունը։