Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 726-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3109 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3888-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 305 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 350, փաստացի բուժվողներինը՝ 4448 (մեկ օրում նվազել է 49-ով): Մեկ օրում արվել է 2858 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 659181 թեստ:

 

Տեսանյութեր

Լրահոս