Բաժիններ՝

Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեղում է ձյուն․ Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեղում է ձյուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս